-
03.06.2014|
12:49
Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Երևանում մասնակցել է ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը և ելույթ է ունեցել։
-
03.06.2014|
12:36
Ֆրանսիայում նախատեսված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ՈՒկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։ «Նման հարց չի քննարկվել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Պուտինի և Պորոշենկոյի հանդիպում։
-
03.06.2014|
12:35
ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի դիրքորոշումներն ՈՒկրաինայի իրավիճակի շուրջ հիմնովին տարբեր են՝ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն` ՌԴ խորհրդի և ՆԱՏՕ-ի՝ ՈՒկրաինայի հարցով արտահերթ նիստի ավարտին, որը նախաձեռնել է ռուսական կողմը երկրի արևելյան հատվածում իրավիճակի սրման հետ կապված:
-
03.06.2014|
12:34
«Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» թեմայով քննարկման ժամանակ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը հիշեց, որ սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումից հետո Հայաստանի իշխանությունները, որպես փաստարկ, ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը:
-
03.06.2014|
12:31
Քառյակը 12 կետից բաղկացած հայտարարություն է ընդունել, որը կներկայացնի իշխանությանը` 4 ժամ տևած փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, մանրամասները կհայտնեն առաջիկայում նախատեսված մամուլի ասուլիսում։
-
03.06.2014|
12:03
Այսօր` հունիսի 3-ին, Սիրիայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Առաջին անգամ 50 տարվա ընթացքում երկրի ղեկավարի պաշտոնի համար Ասադների ընտանիքի ներկայացուցչի հետ պայքարում են և ուրիշները:
-
03.06.2014|
12:02
Այսօր հրավիրված «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» թեմայով քննարկման ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը նշեց, որ մայիսի 29-ին Աստանայում ստեղծված իրավիճակից հետո պետք է Հայաստանում լինի դիսկուրս ՀՀ-ի՝ Եվրասիական միության հետ կապված հեռանկարների մասին:
-
02.06.2014|
18:04
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է հունիս ամսվա համերգացանկը: Ամսվա առաջին համերգը կկայանա հունիսի 7-ին` Օպերայի և բալետի թատրոնի դահլիճում: Երաժշտասերների դատին կհանձնեն Սեն-Սանսի «Մահվան պար»-ը և Թավջութակի թիվ 1 կոնցերտը` գերմանացի թավջութակահար Ալեքսանդր Հյուլսհոֆի մենակատարմամբ, իսկ երկրորդ բաժնում՝ Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան:
-
02.06.2014|
17:17
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Երկօրյա այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարները և այլ հարցեր:
-
02.06.2014|
17:12
Հայաստանն ՈՒկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու է պարիտետային սկզբունքով. հունիսի 7-ին Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությանը ներկա կլինի ԱԳ փոխնախարարը: